Մեր նիհարել ցանկացող աղջիկներին միայն սա էր պակասում` Ֆեյսբուքն ու «Օդնոկլասնիկի»-ն օգնում են նիհարել:
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ սոցիալական կայքերը ճարպակալման դեմ պայքարի հզոր գործիք են։ Համաձայն Սրտի ամերիկյան ասոցիացիայի, ճարպակալման դեմ պայքարող բժիշկների ու առողջապահության ոլորտի մարմինների՝ դրանք ունակ են օգնել ցանկացած դիետաներից էլ լավ։
Ըստ Zdravoe.com - ի՝ հարցվածների 51% - ը սոցցանցեր մտնում են ամեն օր։ Հատկապես շատ են օգտվում դրանցից դեռահասները։ «Համարյա բոլոր երեխաներին ինտերնետը հասանելի է իրենց սմարտֆոնների միջոցով», – պատմում է Դյուկի համալսարանի մանկական սրտաբանության բաժանմունքի պետ Ջենիֆեր Լին։ «Մենք պետք է օգտվենք սոցիալական կայքերի առավելություններից, որպեսզի նրանց հասցնենք անհրաժեշտ տեղեկությունը, չէ՞ որ սա ժամանակակից երիտասարդության շփման գլխավոր միջոցն է»։
«Ավելորդ քաշ ունեցող երեխաները հաճախ զգում են, որ իրենց բացարձակ միայնակ են։ Երբ նրանք կարդում են այն ապրումների ու խնդիրների մասին, որ իրենք են զգում, նրանք ձգտում են նիհարել», - պնդում են գիտնականները։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/187388954732814
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել