Aadmag.am-ը գրում է.
Նոյեմբերի 13—ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո կորած համարվող 17—ամյա հայուհի Լոլա Ուզունյանը մահացել է։ Այս մասին «NEWS.am»—ի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը։ Նրա խոսքով, լուրը ծնողներին հայտնել են իրավապահները, ծնողները ճանաչել են աղջկա դին։
Ֆրանսիայի հատուկ ծառայությունները երեկ ստիպված էին հակաահաբեկչական գործողություն իրականացրել Փարիզի Սեն Դենի արվարձանում։ Գործողության վայրում տասից ավելի պայթյուն է որոտացել։
Հատուկ ծառայությունների կողմից այնտեղ չեզոքացվել է երեք ահաբեկիչներից վերջինը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ սպանվել է երկու ահաբեկիչ։ Կին մահապարտը հասցրել է գործի դնել պայթանյութով հանդերձված գոտին։ Գործողության շրջանակներում, տարբեր տվյալներով, ձերբակալվել է երկուսից երեք մարդ, վիրավորվել են մի քանի ոստիկաններ, եւ զոհվել է պատահական մի անցորդ։
Ահաբեկչական դրսեւորումների դեմ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Սինայի թերակղզու երկնքում կատարված ահաբեկչական գործողությունը հենց հարձակում էր Ռուսաստանի քաղաքացիների վրա, ինչը հավասարազոր է պետության վրա հարձակման։ Ինքնապաշտպհանության իրավունքը կիրագործվի մատչելի բոլոր միջոցներով՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական միջոցներով, թե՛ հատուկ ծառայությունների գծով»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ