Wedding.am-ը գրում է.
Հայտնի անձանց մոտ վերջին շրջանում կարծես նկատելի է դառնում նոր միտում` գաղտնի պահել իրենց անձնական կյանքի մանրամասները: Սակայն հայտնի դառնալով` բոլորին սկսում է հետաքրքրել ոչ միայն նրանց ստեղծագործական գործունեությունը, այլև յուրաքանչյուր մանրուք նրանց մասին: Իսկ երբ հարցը վերաբերում է իրենց սիրելի արտիստի ընտրյալին բացահայտելուն, ապա երկրպագուները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իմանան` ով է նա, որ գերել է իրենց սիրելիի սիրտը: Ամիսներ առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ երգիչ Էրիկին հաճախ կարելի է տեսնել Սվետլանա անունով մի աղջկա ուղեկցությամբ, ով, ըստ շրջանառվող լուրերի, Էրիկի ընկերուհին է։
Հետևելով Սվետլանայի` սոցցանցերի ակտիվությանը, գրառումներին, կարելի է միանշանակ համոզվածություն հայտնել, որ թեև Էրիկը պաշտոնապես չի հաստատում տարածված տեղեկությունները, բայց նրանք ընկերություն անում են :) Ի դեպ, այսօր Էրիկի սիրելին տոնում է իր ծննդյան տարեդարձը, ինչի աթռիվ Wedding.am-ը որոշեց անդրադառնալ գեղեցկուհու լուսանկարներին` նրան և իր ընտրյալին մաղթելով հարատև սեր և անսպառ երջանկություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ