isid-organ-ticaretine-basladi-41766GalaTV.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ մահապատժի են ենթարկել երկու պատանդների`Նորվեգիայի եւ Չինաստանի քաղաքացիների, հայտնում է արաբական Al Jazeera հեռուստալիքը:

Իսլամիստները նշել են, որ մահապատժի պատճառը եղել է պատանդների համար փրկագնի պահանջը չկատարելը:

Ավելի վաղ ԻՊ-ը հայտարարել էր 48-ամյա նորվեգացի Օլա Յոհան Օֆսթադի եւ 50-ամյա չինացի Ֆան Ցզինհուեի գերեվարման մասին: Ջիհադիստները նրանց ազատ արձակելու համար փրկագին էին պահանջել:

Հաղորդվում է, որ երկու պատանդների առեւանգման եւ մահապատժի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել