Ladynews.am-ը գրում է.

Շատ մարդիկ ցանկանում են ընտանի կենդանիներ պահել։ Դա տարիքի հետ կապ չունի և կարող է լինել ինչպես 7, այնպես էլ 30 տարեկանում։

Նյույորքյան բժիշկ Լևինսոնը բացահայտել է անիմալոթերապիայի մեթոդը, ըստ որի, ընտանի կենդանիները մարդուն օգնում են հաղթահարել իր զգացմունքային գերծանրաբեռնվածությունը, մեր ընտանի կենդանիները լավ hոգեթերապևտներ են։

Ինչպես կատուները, այնպես էլ շները մարդուն օգնում են հաղթահարել հոգեբանական գերգրգռվածությունը։ Նրանք հանգստացնում են մարդուն և, նրանց հետ շփվելով, մենք ստանում ենք «բավարարվածության հորմոն»։ Կատուները կարող են օգնել ազատվել գլխացավից, իրենց մլավոցով իջեցնել բարձրացած ճնշումը: Սթրեսները կարող են հանել նաև ծավախոզուկները, առնետները, ճագարները։ Թռչունները, ինչպիսին, օրինակ, թութակններն են, օգնում են բարձրացնել տրամադրությունը, վերացնել թախիծը։

600x580

Առողջանալուն կարող են օգնել ոչ միայն ընտանի կենդանիները։ Քաջ հայտնի է այնպիսի մեթոդը, ինչպիսին իպոթերապիան է, երբ ձիերը մարդուն օգնում են արագ ոտքի կանգնել։ Ձի քշելիս մարդը շարժվում է երեք ուղղությամբ․ աջ-ձախ, առաջ-հետ, վերև և ներքև։ Ընդ որում արագ ապաքինվում են վերքերը, ձի քշելը օգնում է պայքարել տխրության դեմ, լավացնում շարժումների հավասարակշռությունը, բարենպաստ ազդեցություն է ունենում ողնաշարի վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել