ԴԱԻՇ-ի հետ կապված Furat մեդիախումբը ֆրանսերեն լեզվով նոր տեսանյութ է հրապարակել, որում ջիհադիստները Ֆրանսիային նոր հարձակումներով են սպառնում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեսագրության մեջ 3 գրոհային են, որոնք հայտարարում են, որ Փարիզում նոյեմբերի 13-ի հարձակումները վրեժ են եղել Ֆրանսիայի գործողություններից «մուսուլմանների տառապանքների» համար:
Ջիհադիստները նաև զգուշացնում են, որ մտադիր են նորից «հարվածել Փարիզի հենց սրտին»:
Ավելի վաղ Furat մեդիախումբն արդեն մի քանի լեզուներով տեսանյութեր է հրապարակել, որոնցում ԴԱԻՇ-ին միանալու կոչեր են եղել, նաև հարձակումների սպառնալիքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել