Հիմնականում հին տեսանյութեր են, որոնք արված են անգամ ավելի վաղ, քան ռուսական ավիահարվածների կադրերը: Ցույց են տալիս կադրեր ու փորձում ապացուցել, թե ռումբերն ընկել են խաղաղ բնակչության վրա: Երեխաներ են վազվում, լացի ձայներ, կանայք և այլն: Բացի դա, բավականին շատ տարածում էին ռուսական ավիահարվածների կադրերն ու գրում, թե Ֆրանսիայինն է:
Ամեն դեպքում կարծում եմ, որ պաշտոնական տեսանյութերի հրապարակումը չափազանց կարևոր է դառնում այս պայմաններում: Դրանց տարածումը որոշակիորեն կարող է մեղմել ֆեյք տեսանյութերի տարածումը: Գոնե ռուսների կադրերը կփոխարինվեն ֆրանսիականով:
Հ.Գ Էտ երեխաների՝ ռումբերի տակ վազվզելու, կանանց լացի տեսանյութն ամեն հարվածից հետո դրվում է շրջանառության մեջ: Այնքան են տարածել, որ մի դեղին շորով էրեխու հետ կապվել եմ, կարոտում եմ մեկ-մեկ: