Ահա և այն ՎԻԺՎԱԾՔՆԵՐԻ դեմքերը, ովքեր իրենց «հայրենակից» Սաֆարովին վայել գործելաոճով դաժանաբար սպանեցին իրենց զինակից ընկերոջը՝ հային: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Գուրգեն Մարգարյանին սպանելուց հետո հանրությունը ոտքի կանգնեց ու պահանջեց Սաֆարովին արժանի պատիժ, իսկ որ հայն է հային դաժանաբար սպանում՝ ոչինչ չենք պահանջում: Այս վիժվածների դեմքերին նայելիս էլ հասկացվում է, որ նրանք ընդունակ են ամեն ստորության, ամեն դաժան արարքի, միայն թե իրենց դիրքերն ամուր պահեն ու կարողանան ինքնհաստատվեն:
Հետաքրքիր է՝ ո՞նց են կարողանում այս ՍԱՖԱՐՈՎՆԵՐԻ ծնողներն ու հարազատները հանգիստ քնել, ո՞նց են կարողանում հասարակության մեջ դուրս գալ, մի՞թե մոռացել են, որ իրենք ևս իրենց մեղքի բաժինն ունեն իրենց լակոտների՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐ դառնալու գործում:
Կամ այս դատապաշտպաններն արդյոք գիտակցո՞ւմ են, թե ում են պաշտպանում և ինչից: Արդյո՞ք հասկանում են, որ այս ԹՈՒՐՔԵՐԻՆ պաշտպանել ընդհանրապես պետք չէ, նրանք ամենադաժան ձևով են վարվել իրենց զինակից ընկերոջ հետ, և այսքանից հետո ի՞նչ են ուզում ապացուցեն՝ որ իրենց պաշտպանյալներն անմե՞ղ են: Նման դեպքերում իսկապես մահապատիժն արժանի պատժամիջոց կլիներ այսպիսի վիժվածքների համար, այն էլ՝ հրապարակայնորեն, որ նրանց նմանները հասկանան, որ հայը Սաֆարովին վայել ձեռագրով իրավունք չունի ձեռք բարձրացնել իր ընկերոջ վրա:
Որդեկորույս այս ծնողների հոգեկան ապրումներն ու սրտում առկա ցավը ոչնչով մեղմել հնարավոր չէ, նրանք թանկ պահած տղա են կորցրել, անիմատ, ինչ-որ ստահակների «խրախճանքների» և սպայական անձնակազմի ամենաթողության պատճառով:
ՀԳ. Այս մոր նման պետք է ցավան նաև ձեր մայրերի սրտերը, որ նրանք էլ հասկանան՝ ինչպիսի ՏԱԿԱՆՔՆԵՐԻ են լույս աշխարհ բերել:
ՀԳ. Այս ՎԻԺՎԱԾՔՆԵՐԻՆ ցմահ դատապարտելով՝ մեր բանակը գոնե պաշտպանվեց վաղվա ԱՐՆԱԽՈՒՄ և դաժան «սպաներից»: