Panorama.am-ը գրում է.

«Անասուններ», -այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսպես դիմավորեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ կասկածվող զինծառայողներին:

Հայկազ Բարսեղյանի հարազատների լացակումած արտահայտությունների ներքո ամբաստանյալները ինքնավստահ քայերով մոտեցան, նստեցին իրենց հատկացված աթոռին: Սպանված զինծառայողի մայրը լացակումած բղավում էր և փորձում էր դատական կարգադրիչների պատը ճեղքել, մոտենալ ամբաստանյալներին:

«Թողեք թքեմ էդ տականքների երեսին, հետ գամ: Դուք ծնող չե՞ք, արա: Ի՞նչ կլնի, մոտենամ թքեմ, հետ գամ», -բղավելով փորձում էր համոզել կարգադրիչներին: Չկարողացավ: Նրան փորձեցին հանգստացնել:

Հայկազ Բարսեղյանի դաժան սպանությունը տեղի էր ունեցել հունվարի 29-ին. ըստ պաշտոնական տեղեկության, ժամը 06:35-ի սահմաններում զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել