ԵՄ-ն օրինական ներգաղթյալների կարիք ունի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք պետք է աշխատենք ինչպես օրինական, այնպես էլ անօրինական միգրացիայի հարցի վրա։ Մենք պետք է աջակցենք ներգաղթյալների շարժունությանը՝ հաշվի առնելով մեր ժողովրդագրական և տնտեսական պահանջները, քանի որ ԵՄ-ն օրինական ներգաղթյալների կարիք ունի»,- ասել է Մոգերինին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել