1471559-31428302-640-360Sport Express-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արաս Օզբիլիսի համար «Կրասնոդար»-ի դեմ առաջիկա խաղը կարող է վճռորոշ լինել:

Կիրիլ Կոմբարովն ու Ժանո Անանիձեն լքելու են թիմն անկախ այդ խաղի արդյունքից, իսկ Դմիտրի Կոմբարովն ու Դենիս Գլուշակովը ևս մեկ տարի կմնան «Սպարտակ»-ում: Այդ մասին որոշում է կայացվել մոսկովյան ակումբի տնօրենների խորհրդի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Սպարտակ»-«Կրասնոդար» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին Մոսկվայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել