Այ մա՜րդ, ինչի՞ հետևից եք ընկել։ Հին սահմանադրություն, նոր սահմանադրություն, սակայն ի՞նչ տարբերություն։ Հայաստանում եղած բոլոր սահմանադրություններին, այդ թվում՝ էս նորին, միավորել է մեկ բան. դրան առանձնապես բանի տեղ իշխանությունները երբեք էլ չեն դրել, ու չեմ կարծում, որ հիմա են պատրաստվում սրբորեն հետևել սահմանադրության տառին՝ լինի դա նորը, թե հինը։
Ուստի, ի՞նչ իմաստ ունի էս միսուտոցին ու անիմաստ պառակտումները։ Օրինակ՝ ես որոշել եմ, թե ինչ չափորոշիչներով եմ առաջնորդվելու քվեարկություն կատարելիս։ Որ ճամբարում ինձ համար ավելի շատ զզվելի կերպարներ ու քարոոզչություն եղավ, դրան էլ դեմ եմ քվեարկելու, ու որքան էլ տարօրինակ հնչի, էս մեր հանրապետական-մանրապետականները մի տեսակ շահեկան լույսի ներքո են հանդես գալիս, շնորհիվ նրա, թե ով է նրանց դեմ դուրս եկել։
Չգիտեմ ով ոնց, բայց օրինակ ես ինձ հարմարավետ չեմ զգա, եթե հայտնվեմ նույն ճամբարում, ինչ Սեֆիլյան-Խզմալյանները, ալկաշ Րաֆֆին ու լաչառ Փոստանջյանը, գործ տվող Զուրաբյանն ու ինքնահիացունքի սուր սպազմերով տառապող Հայրիկյանը, սադրիչների գումարտակ պահող Անդրիասն ու դավաճան Իգոր Մուրադյանը...
Էլի եմ ասում, եթե այլոց համար կարևոր է միայն, թե ինչ է խոսվում, ինձ համար պակաս կարևոր չի, թե այդ ինչն ովքեր են խոսում, իսկ եթե մեկը լուրջ դեմքով կասի, որ սրանք ավելի լավն են, քան հանրապետական-մանրապետականները, ես մենակ քմծիծաղ կտամ, որովհետև հանրապետական-մանրապետականներից ես գոնե գիտեմ՝ ինչ ստորություններ սպասեմ, իսկ այ սրանց վնասակարության իսկական խորությունը կարելի է պարզել միայն պրակտիկ փորձով, ու ճիշտն ասած, Աստված չանի, որ դա պարզելու դժբախտությունն ունենանք։
Այնպես որ, ես «Այո» եմ քվեարկելու առաջին հերթին նրա համար, ոչ ոչ մի ընդհանուր բան չեմ ցանկանում ունենալ «Ոչ» ասողների այս կարկառուն դեմքերի բանակի հետ։