Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը մի տեսակ ծաղրով նայում այն մարդկանց, ովքեր ռուսերենին չեն տիրապետում. ռուսաց լեզուն դարձել է մայրենի լեզո՞ւ, որ ամաչենք չիմանալ, թե՞ դրանով Քրիստոսն է խոսել, որ սրբացնեն:
Սոնա Շահգելդյանին ծաղրողներն ինչո՞ւ չեն ծաղրում մայրենին ամեն օր ու բոլոր ալիքներով տրորող մեր հաղորդավարների, իշխանավորների, պետական կառույցների շատուշատ հայտնի ներկայացուցիչների, օրինակ՝ Հ1-ի ղեկավարի հայերենը... Չէ՞ որ նրանք առաջին հերթին պիտի գիտակցեն, որ պետականորեն հաստատված է՝ այս երկրի լեզուն հայերենն է:
Այսօր եթերում մոդայիկ է դարձել ռուսական փափուկ հնչերանգով ու ռուսախոս հայերի կոտրատված հայերենով հաղորդումների շարքը. դա՛ է ամոթը` «այսպյես», «ոռովհետյև»... «Իր մայրենին լավ չիմացողը կես մարդ է...», իսկ մնացած լեզուներն իմանալն ուղղակի շփման հավելյալ գործիքների տիրապետելու նման է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1145791282098495
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել