Բրիտանացի ֆիզիկոսները որոշակի նյութերը տասնյակ ֆեմտովայրկյանում մինչև 10 մլն աստիճան գերարագ տաքացնելու միջոց են գտել, հայտնում է obozrevatel.com-ը: Գիտնականենրը պարզել են, որ նյութերում իոնների որոշակի համադրության պարունակության դեպքում դրանք կարող են ընթանալ մինչև տարբեր արագություններով: Դա, իր հերթին, առաջացնում է շփում, որն էլ նպաստում է արագ տաքացմանը:
Պարզվել է, որ առավելագույն արդյունք գրանցվում է պինդ նյութերում 2 տիպի իոններով: Մինչև 10 մլն աստիճան տաքացումը կատարվում է 100 անգամ արագ, քան աշխարհի ամենահզոր լազերային համակարգերի օգտագործմամբ փորձերի ժամանակ:
Եթե այդ հետազոտության արդյունքը փորձի արդյունքում ապացուցվի, այդ տեխնոլոգիան կարող է լինել նյութի տաքացման ամենաարագ միջոցը, որը երբևէ ներկայացվել է լաբորատորիայում զգալի թվով մասնիկների համար:



