Life.panorama.am-ը գրում է.
Ցանկացած ոք, անկախ տարիքից և սեռից պետք է հետևի ձեռքերի հիգիենային: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պես Լիանա Թորոսյանը:
«Ձեռքերն ամենախոցելին են և վարակների փոխանցման մեջ շատ մեծ է ձեռքերի դերը: Եթե առողջապահության համաշխարհային տվյալները նայենք, ապա վարակների փոխանցման 40-80 տոկոսը պատկանում են ձեռքերին»,-նշեց մասնագետը՝ շեշտելով, որ իզուր չէ, որ յուրքանչյուր տարվա նույեմբերի 15-ը նշվում է որպես մաքուր ձեռքերի օր:
Նա նշեց, որ ձեռքերի մաքրությանը ճիշտ չհետևելու դեպքում ինքներս մեզ կարող ենք վարակել. «Առաջնային պետք է ուշադրություն դարձնել ձեռքերի տեխնիկական լվացմանը՝ օճառով ջրով, ջուրը պետք է լինի գոլ և հոսող, օճառի ընտրությանը պետք է ևս ուշադրություն դարձնել, ավելի շատ խորհուրդ է տրվում հեղուկ օճառներ, սրբիչի ընտրության նույնպես պետք է ուշադրություն դարձնել, հասարակական վայրերում պետք է օգտագործել մեկ անգամյա օգտագործման թղթե սրբիչներ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



