Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանը Սիրիայում առաջին անգամ ռազմավարական ավիացիա է օգտագործել, հաղորդում է RIA Novosti-ն:
Խոսքը Tu-160, Tu-95MS եւ Tu-22M3 ինքնաթիռների մասին է, որոնք զանգվածային հրթիռակոծություն են իրականացրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:
Համաձայն աղբյուրի` մինչ այս Tu-160 եւ Tu-95МС ինքնաթիռները երբեք չէին մասնակցել ռազմական գործողության:
Ավիահարվածներն ուժեղացնելու մասին որոշումը կայացվել է ՌԴ դաշնային քննչական ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովի` А321 ինքնաթիռի կործանման վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի Եգիպտոսում ահաբեկչական գործողութուն է իրականացվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել