Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում նոյեմբերի 18-ը հայտարարված է հանգստի օր:
Մրցաշարի 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 11-րդ տեղում է: Տղամարդկանց պայքարում առաջատարը Ռուսաստանի թիմն է, որն ունի 9 միավոր: 8-ական միավոր ունեն Ֆրանսիայի, Ուկրաինայի և Վրաստանի թիմերը:
Կանանց պայքարում Հայաստանի հավաքականը 15-րդ տեղում է: Առաջատարը 10 միավորով Ռուսաստանի թիմն է: 8 միավոր ունեն Ուկրաինան և Վրաստանը:
Եվրոպայի թիմային առաջնությունը կվերսկսվի արդեն նոյեմբերի 19-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել