upload-2015-11-18T073803Z_1022867306_LR2EBBI0L74QF_RTRMADP_3_FRANCE-SHOOTING-pic4_zoom-1500x1500-65347Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն-Դենի արվարձանում ահաբեկիչների և ոստիկանության փոխհրաձգության ժամանակ շարքային քաղաքացի է սպանվել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Քաղաքացիական անձի մահը հաստատել է ոստիկանության աղբյուրը։

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 5 մարդու։ Եվս առնվազն 2-ը սպանվել են։

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հերքել է ոչ շատ առաջ տարածված տեղեկությունները, թե դեպքի վայրից մեկ ենթադրյալ ահաբեկիչ փախուստի է դիմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել