Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հերթական հարվածներն են հասցրել Սիրիայի Ռաքա քաղաքին, որը վերահսկում է «Իսլամական պետություն» արմատական խմբավորումը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանին:

Նախարարը հավելել է նաև, որ Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին ֆրանսիական օդուժի հարվածները կավելանան:

Հիշեցնենք՝ Ռաքայում ԻՊ-ի դիրքերին նախորդ հարվածը ֆրանսիական օդուժը հասցրել էր լույս նոյեմբերի 16-ի գիշերը: Գործողությանը մասնակցել էին տասը կործանիչներ, որոնք 20 ռումբ էին նետել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել