Armtimes.com-ը գրում է.

«Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր»` ԼԳԲՏ հայկական համայնքը երեկ իր պաշտոնական կայքում հրապարակեց «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանին առնչվող սկանդալային մի տեսանյութ:

Սույն տեսանյութը, որտեղ, ըստ ԼԳԲՏ համայնքի, բացահայտվում է Ահարոնյանի ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, կայծակնային արագությամբ սկսեց տարածվել սոցիալական ցանցերում: ԼԳԲՏ համայնքը տեսանյութի հրապարակումը բացատրում էր նրանով, որ Ահարոնյանը ԼԳԲՏ-ների դեմ պայքարում առաջամարտիկ է եւ նույնիսկ Եվրամիության գրասենյակի մոտ հրապարակայնորեն այրել է իրենց խորհրդանիշը` ծիածանագույն դրոշը, այնինչ, ինքը հանդիսանում է այդ համայնքի ծպտյալ ներկայացուցիչ:

Ավելի ուշ Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեց, թե այդ կերպ ուզում են ապականել իր անունը: Երեկ այս կապակցությամբ նա դիմել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել