Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություն անցկացնելու համար երկրի կառավարությանը մանդատ տրամադրելու հարցը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կարող է քվեարկվել մինչև տարեվերջ՝ մինչև Սուրբ ծնունդ (դեկտեմբբերի 24), եթե վարչապետ Դևիդ Քեմերոնը ունենա խորհրդարանականների բավարար աջակցություն: Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը:
Մեծ Բրիտանիան մասնակցում է կոալիցիոն ուժերի գործողությանն Իրաքում, որոնք պարբերաբար ավիահարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ, սակայն 2013թ. Բրիտանիայի խորհրդարանը հրաժարվել է նույնանման գործողություն Սիրիայում իրականացնելու մանդատ տրամադրել:
Վերջին ամիսներին վարչապետը, նաև պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել են, որ մտադիր են կրկին դիմել խորհրդարանին այդպիսի մանդատ ստանալու համար: Սակայն նշել են, որ նախ՝ կձգտեն հասնել հնարավորինս շատ խորհրդարանականների աջակցության:



