Lurer.com-ը գրում է.

Նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 21.29-ին (Գրինվիչի ժամանակով` 17.29-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.370 և արևելյան երկայնության 73.130 աշխարհագրական կոորդինատներով (Ղրղզստան), օջախի 15 կմ խորությամբ և 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Զոհերի և ավերվածության վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել