Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ից Փարիզ ուղևորվող Air France ավիաընկերությանը պատկանող երկու օդանավ ստիպված է եղել փոխել իր ուղղությունը և չնախատեսված վայրէջք կատարել՝ օդանավում ռումբի մասին նախազգուշացումից հետո: Այս մասին հյատնում է KSL հեռուստաալիքը:

Լոս Անջելես-Փարիզ չվերթը վայրէջք է կատարել Սոլթ Լեյք Սիթիում: Քիչ անց Վաշինգթոն-Փարիզ չվերթի օդանավը վայրէջք է կատարել Գալիֆաքսում: Երկու օդանավերն էլ բարեհաջող վայրէջք են կատարել:

Սոլթ Լեյք Սիթիում վայրէջք կատարած օդանավը զննում են ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն ու կինոլոգները:

Միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ օդանավն արդեն առանց ուղևորների գտնվում է  անվտանգ հեռավորության վրա:

Air France-ը հայտարարել է, որ երկու օդանավերի թռիչքից հետո անանուն սպառնալիքներ են ստացվել, որ օդանավերն ականապատված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել