3A15F0BE-0E7E-4A66-AB00-B5C2A3B634B5_mw1024_n_sՆոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտ վել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել