Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 200գր
- խմորիչ - 1թ/գդ
- կաթ - 100մլ
- շաքարավազ - 50գր
- ձու - 1 հատ
- վանիլին - 1թ/գդ
- ալյուր - 250-300գր
- ձիթայուղ - 1ճ/գդ
- ջեմ դեղձի - 200գր
- աղ - մեկ պտղունց
Պատրաստման եղանակ
- Լուծում ենք խմորիչը տաք կաթի մեջ և թողնում 15 րոպե:
Առանձին ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, կաթնային զանգվածը, կաթնաշոռը, աղը, վանիլինը, ալյուրն ու ձուն և հունցում փափուկ խմոր: Ապա խմորից պատրաստում ենք գունդ, վրան քսում ձիթայուղը ու դնում ցելոֆանի մեջ, որ հանգստանա 1 ժամ տաք վայրում: - Բաժանում ենք խմորը 3 գնդի, յուրաքնաչյուր գունդը գրտնակում ենք ու բացում կլոր շերտով: Բացված խմորի շերտերը կտրատում ենք եռանկյունիների տեսքով:

- Յուրաքանչյուր եռանկյունու լայն հատվածում դնում ենք մեկական գդալ ջեմ և փաթաթում ռուլետի տեսքով, ապա միացնում ենք խմորի ծայրերը իրար ու դնում ենք պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած ձուն և թխում ջեռոցում 13-15 րոպե 220 աստիճանում:

- Պատրաստի բուլկիները թողնում ենք, որ սառչի և մատուցում:

Մատուցելիս ջեմով բուլկի խխունջների վրա շաղ տվեք շաքարի փոշի:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BB%D5%A5%D5%B4%D5%B8%D5%BE-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%AF%D5%AB-%D5%AD%D5%AD%D5%B8%D6%82%D5%B6%D5%BB%D5%B6%D5%A5%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



