151118005648_paris_suspects_car_police_624x415_epa_nocreditՖրանսիայի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ տեսահսկման խցիկները նկարահանել են ևս մեկին՝ հավանաբար Փարիզի հարձակումների 9-րդ կասկածյալին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած հարձակումները 129 մարդու կյանք են խլել։

Հաղորդվում է, որ տեսախցիկները ֆիքսել են սև Seat ավտոմեքենայում երրորդ մարդու։ Այդ մեքենայից են հարձակվողները կրակ բացել ռեստորանների ու բարերի ուղղությամբ։ Դեռևս պարզ չէ՝ այդ 9-րդ կասկածյալը Բելգիայում ձերբակալված երկու անձանցից մե՞կն է, թե՞ փախուստի մեջ է։

Նրա հետ մեքենայում եղել են արդեն ճանաչված եղբայրներ Բրահիմ և Սալահ Աբդեսլամները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել