1016432456ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում առաջիկա մի քանի շաբաթներում հրադադար կհաստատվի՝ հաղորդում է The New York Times-ը: Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմի անցնելու ժամկետները կախված են այն բանից, թե ընդդիմությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ որքան շուտ կնստի բանակցությունների սեղանի շուրջ:

Նա կարծում է, որ այդ գործընթացին պետք է ներգրավվեն նաև Ռուսաստանն ու Իրանը:

«Տվյալ պահին մեզ պետք է միայն կազմակերպել Սիրիայում քաղաքական գործընթացի սկիզբը: Հրադադարի հաստատումը հսկայական քայլ է այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ կրակի դադարեցումն ուժի մեջ կմտնի առաջիկա երեք-չորս-հինգ շաբաթվա ընթացքում:

Քերին նշել է, որ Սիրիայում որքան շուտ տեղի ունենան քաղաքական փոփոխություններ, այնքան շուտ կնվազի բռնության մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել