Lurer.com–ը գրում է.

Փարիզի Վոլտեր բուլվարում իրեն պայթեցրած մահապարտ-ահաբեկիչ՝ 31-ամյա Իբրահիմ Աբդեսլամը, բար է ունեցել Բրյուսելում, որը փակել են թմրանյութերի տարածման համար: Այս մասին հայտնում է բելգիական 7sur7 թերթը:

Այս տարվա ամռանը՝ շրջայցերից մեկի ժամանակ, ոստիկանությունը բարում թմրանյութեր է հայտնաբարել և հրահանգել է 5 ամսով՝ 2015 թ. նոյեմբերի 5-ից սկսած, փակել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել