Առողջության համար ամենաօգտակար մթերքները 12–ն են, վստահ է հետազոտող Ջոնի Բոուդենը:

Ինչպես նշում է rosbalt.ru–ն՝ ցուցակում ընդգրկված են հատապտուղները: Դրանք պարունակում են քիչ քանակությամբ շաքար, սակայն մեծ քանակով մանրաթելեր: Հետազոտողները նշել են նաև ընդեղենի օգտակարությունը, որը պաշտպանում է աղիները քաղցկեղից և դիաբետից, կարգավորում է քաշը: Իր օգտակարությամբ ցուցակում է ընդգրկված նաև ընկուզեղենը, որը նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկը:

Ցուցակում հայտնվել է նաև կովի հում կաթը, որը քաղցկեղից պաշտպանող հատկություն ունի: Ճարպոտ ձուկն օգնում է կարգավորել արյան բարձր ճնշումը, նվազեցնում է սրտի և ուղեղի հիվանդությունների ռիսկը, բարձրացնում է տրամադրությունը: Օգտակար մթերքների թվում է նաև միսը, որը մեծ քանակությամբ վիտամին B12 և սպիտակուցներ է պարունակում:

Գիտնականները նշել են նաև ցածր կալորիականությամբ ձվի օգտակարության մասին: Մասնագետները վստահեցնում են, որ կաղամբում մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակվում, որոնք կանխարգելում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը: Այն ունի սուլֆորաֆան, որն օրգանիզմից դուրս է մղում տոքսինները:

Օգտակար մթերքների ցանկում են նաև խնձորը, սոխը, սխտորը, նուռն ու կանաչ թեյը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել