1363502676_1932Չեղյալ է հայտարարվել Սուրբ Ծննդյան լուսավորության միացման հետ կապված հանդիսավոր արարողությունը, որը պետք է տեղի ունենար չորեքշաբթի օրը Ելիսեյան դաշտերում, հայտնում է Interfax-ը:

«Կապված անցյալ շաբաթ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների և հասարակական միջոցառումների արգելքի հետ, Սուրբ Ծննդյան լուսավորության միացնելու արարողությունը` նախատեսված չորեքշաբթի օրը ժամը 18:00-ին, և հետագա տոնակատարությունները չեղյալ են հայտարարված»,- հայտնել են հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել