Իզուր չէ, որ որոշ փորձառու մարդիկ ասում են, որ գլխացավից վատ կարող է միայն ատամի ցավը լինել: Նույնիսկ մի քանի րոպե տևողությամբ գլխացավն է դժոխք թվում: Էլ ինչ ասենք լիարժեք միգրենի մասին: Այդպիսի խնդիրն ունակ է մարդուն անկողին գցել մեկ շաբաթով, և նույնիսկ լույսի ուղիղ ճառագայթները հիվանդի մոտ առաջացնում են ահավոր ցավեր: Մնում է միայն ապշել այս տեսանյութի հերոսուհու անհավանական դիմացկունությամբ:

Այս կինը 9 ամիս շարունակ տարել է ահավոր գլխացավեր: Երբ նա դիմեց բժիշկներին, հետազոտության արդյունքների պատկերը սարսափելի էր: Հիվանդի ուղեղում արդեն հիմնավորվել էր ճիճու-մակաբույծ, որն արդեն հասցրել էր սերունդ տալ: Միայն փորձառու մասնագետների ջանքերի շնորհիվ հաջողվեց այդ խնդիրը ժամանակին լուծել:

Կնոջ գլուխը բացելով՝ վիրաբույժներն այնտեղ հայտնաբերեցին ութ ձվիկների պարկեր: Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էին անել ուղեղի հետ քաղցած մակաբույծները: Այժմ հիվանդի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: Գլխացավերն անհետացել են, և շուտով աղջիկը նորից գեղեցկուհի կդառնա:

Մասնագետները կարծում են, որ այդ հրեշավոր «ուղեկիցներին» ճանապարհորդությունների սիրահար աղջիկը ձեռք է բերել Մեքսիկայում՝ անզգուշորեն փորձելով վատ պատրաստված տեղական ուտելիքները: Ահավոր է պատկերացնել, թե ինչ է զգացել աղջիկը՝ իր ախտորոշումն իմանալով: Բարեբախտաբար, հիմա նա լավ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել