Կյանքում շատ անհավանական բաներ են տեղի ունենում, ավելի շատ, քան ֆանտաստիկ ֆիլմերում: Օր օրի համոզվում ենք, որ հրաշք, այնուամենայնիվ, գոյություն ունի: Ուղղակի պետք է հետևել սրտի ձայնին…

Այս պատմությունը դրա վառ ապացույցն է:

pozhalujsta-mama-net-istoriya-odnoj-spasennoj-zhizni_9dc5891e137cd821e5d34f98b5fc29e4

«Իմ գործընկերուհին հղիացել էր երկրորդ բալիկով: Բայց մայրության բերկրանքն ու չարչարանքները նա արդեն գիտեր. Նրա մեկ երեխան արդեն մեծ էր, կարիերան գագաթնակետին էր, և նա արդեն «երիտասարդ աղջիկ» չէր… Արդյունքում երկար մտածելուց հետո նա որոշեց ընդհատել հղիությունը:

Նա գրանցվել էր բժշկի մոտ աշխատանքից հետո:

Այդ օրը մեր համակարգչային ադմինիստրատորը փոխել էր բոլորի համակարգիչների գաղտնաբառերը: Նա ընտրել էր քիչ թե շատ հիշվող գաղտնաբառեր, և արդյունքում առավոտյան յուրաքանչյուրիս ստեղնաշարի տակ կար նոր գաղտնաբառով թուղթ:

Եվ այսպես, այն օրը, երբ իմ գործընկերուհին պետք է գնար աբորտի, ստեղնաշարի տակ նա գտավ իր համակարգչի նոր գաղտնաբառը: Մի կտոր թղթի վրա նա տեսավ այս տառերը՝ «PLZMOMNO», և գաղտնաբառի արտաբերման միակ ճիշտ տարբերակը հնչեց նրա գլխում՝ «Please Mom No» (Խնդրում եմ, մայրիկ, ոչ):

Այսպիսի նշանը երկնքից միայն կույրը չի նկատի: Նա զանգեց բժշկին և ասաց, որ չի գնալու:

Իսկ նրա երեխան հիմա հինգ տարեկան է…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել