Ավելորդ ճարպերից ազատվելու հետաքրքիր բաղադրատոմս168.am-ը գրում է.

Քաշը կորցնելու և ավելորդ ճարպերից ազատվելու համար շատերը դիմում են ժողովրդական բժշկության օգնությանը: Սակայն լինում է և այնպես, որ դիմում ենք այնպիսի քայլերի, որոնք ոչ միայն ցանկալի արդյունք չեն տալիս, այլև՝ վնասում են օրգանիզմը: Անհրաժեշտ է հասկանալ, որ բնական միջոցները, որոնք նախատեսված են ավելորդ քաշից ազատվելու համար, ոչ միայն արդյունավետ են, այլև օրգանիզմը սնուցում են վիտամիններով, սննդարար տարրերով և հանքանյութերով:

Ըստ մասնագետների՝ չկան հստակ մթերքներ, որոնք միայն պայքարում են մարմնի ճարպերի դեմ: Այնուամենայնիվ, մթերքները՝ համակցված վարժություններով և ճիշտ սննդակարգով, օգնում են հասնել ցանկալի արդյունքի:

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բնական սմուզի, որն օգնում է պայքարել ավելորդ ճարպերի դեմ: Սմուզին բաղկացած է 2 հիմնական բաղադրիչներից:

Բանանը, օրինակ, հարուստ է մանրաթելերով, կալիումով, հակաօքսիդանտներով և բնական շաքարով, որոնք սնուցում են օրգանիզմն ու էներգիա են հաղորդում: Ավելին, կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակն ու լավացնում մարսողությունը՝ օգնելով օրգանիզմին յուրացնել սննդարար տարրերը:

Կոճապղպեղը երկար ժամանակ հագեցվածության զգացողություն է ապահովում և խթանում է նյութափոխանակությունը: Այսպիսով՝ առաջարկում ենք ձեզ պատրաստել բանանի և կոճապղպեղի սմուզի, որն օգնում է պայքարել ավելորդ ճարպերի դեմ՝ չվնասելով օրգանիզմը:

Բաղադրությունը

  • 1 ճ/գ կտրատած կոճապղպեղ
  • 1 հասած բանան
  • 1 բաժակ սառեցրած հապալաս
  • 2 ճ/գ աղացած կտավատի սերմեր
  • ½ բաժակ սպանախ
  • Սառույց

Բոլոր բաղադրիչները հարեք հարիչով: Սմուզին խմեք՝ որպես նախաճաշի փոխարինող: Սովորաբար, բանանի սմուզին օգտագործող մարդիկ մի քանի օրում 1-3 կգ են կորցնում: Այնուամենայնիվ, արդյունքը կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել