Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել` թուրք-սիրիական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործողություն սկսել, հայտնում է BBC-ն:
Քերին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի հյուսիսային սահմանի 75 տոկոսը փակված է եւ թուրք-ամերիկյան ռազմական գործողությունների նպատակը բաց մնացած 98 կմը փակելն է:
Քերիի խոսքով, այդ կերպ նրանք ցանկանում են փակել այն կամավորների ճանապարհը, ովքեր փորձում են միանալ ԻՊ-ին, հիմնականում Թուրքիայի տարածքով:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամներ ԱՄՆ-ն և Թուրքիան «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական դաշինքի անդամներ են:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/96606.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել