Եվրոպական խոշոր Dorotheum աճուրդի տան Պրահայի մասնաճյուղն աճուրդի է հանել Հովհաննես Այվազովսկու «Վեզուվի տեսարանը» նկարը: Աճուրդը նախատեսված է նոյեմբերի 28-ին: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով աճուրդային ընկերության տնօրեն Մարիա Գալովային:
«Հայտնի նկարչի նկարը մեր աճուրդում ամենաարժեքավոր ստեղծագործություններից մեկն է: Դրա համար, անխոս, պայքար կծավալվի ներդրողների և յուրօրինակ գեղարվեստական գործերի կոլեկցիոներների միջև»,- ընդգծել է նա:
«Վեզուվի տեսարանը» Այվազովսկին նկարել է 1891-ին:
Նկարի նախնական արժեքը 5 մլն կրոն է (մոտ 220 հազար դոլար):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել