Wedding.am-ը գրում է.

Երբ ամիսներ առաջ հանրությունը լսեց Սոնա Շահգելդյանի ամուսնության մասին, բոլորը իսկապես շատ զարմացած էին, քանի որ մինչ այդ, ինչպես սովորաբար լինում է, համացանցում նրա և իր ընտրյալի համատեղ որևէ լուսանկար չէր տարածվել, իսկ խոսակցությունները այն մասին, որ երգչուհին ընտրյալ ունի, շատ կցկտուր էին: Սակայն փաստը մնում է այն, որ երգչուհին փետրվարի 14-ին իսկապես ամուսնացել է` օրինականացնելով իր հարաբերությունները իր ընտրյալի հետ:

11403152_760795450714654_7951265348793499073_n_2

Մինչև այսօր երկրպագուները չեն կարողացել վայելել որևէ համատեղ լուսանկար: Ինչպես հարցազրույցների ժամանակ ասել է Սոնան` ամուսնությունը գաղտնի պահելու խնդիր չի եղել։ «Շատ մարդիկ ամուսնանում են և չեն տարածում դա, ամեն մեկն ունի իր կյանքը։ Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին»:

12049391_799431383517727_3882593263152406102_n

Սակայն այսքանով հանդերձ, երգչուհին որոշ գաղտնիքներ բացահայտել է` ասելով, որ ամուսինը երգարվեստի հետ կապ չունի, զբաղվում է բիզնեսով: «Ամուսնությունից հետո միայն լավ բաներ են եղել՝ շատ ավելի երջանիկ եմ դարձել։ Կարևորը հետագա կյանքն է։ Ուրախ եմ, որ երկուսս էլ աշխատում ենք, զբաղված ենք լինում և իրար շատ կարոտում ենք»,- նշել է Սոնան:

12046784_798570866937112_6180744451745619142_n

Քանի որ երգչուհին ամուսնացել է միայն ԶԱԳՍ-ով, նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ ցանկություն ունի նաև եկեղեցով պսակադրվելու: Հավանաբար, հենց այդ նպատակով օրերս նա մկտրտվեց և ֆեյսբուքյան իր էջում գեղեցիկ վարդերի լուսանկարներ հրապարակեց` մակագրելով` «Ամենաթանկ նվերը ինձ համար ամուսնուս կողմից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել