Քանաքեռցի Տույն այսուհետ պատիժը կկրի բաց կալանքի ռեժիմով

Yerkir.am-ը գրում է.

Yerkir.am-ի տեղեկություններով` քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, այսուհետ /երեկվանից/ պատիժը կկրի բաց կալանքի ռեժիմով: Լուրը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը մեղավոր էր ճանաչել Արթուր Ղազարյանին և նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել