Հրդեհաշիջման աշխատանքի ժամանակ դեմքի խորը այրվածքներ ստացած ամերիկացի հրշեջը ստացել է աշխարհի ամենախոշոր դիմային փոխպատվաստումը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Նյու Յորքի Համալսարանի Լանգոն բժշկական կենտրոնը:
Օգոստոս ամսին Նյու Յորքի հիվանդանոցում 26 ժամ տևած վիրահատությունից հետո 41-ամյա Պատրիկ Հարդիսոնն այժմ ապրում է 26-ամյա Դեյվիդ Ռոդբոուի դեմքով. «BMX» էքստրեմալ հեծանվավազքի սիրահար, ում մոտ հեծանիվի վթարից հետո ուղեղի կանգ էր գրանցվել:
Վիրահատության արդյունքում Հարդիսոնն ամբողջական գլխամաշկ ու դեմք է ստացել, այդ թվում՝ ականջներ, քիթ, շուրթեր և ստորին ու վերին կոպեր:
Այժմ՝ 2011թ.-ին տեղի ունեցած սարսափելի հրդեհից հետո, առաջին անգամ Հարդիսոնը կարողանում է թարթել աչքերը և նույնիսկ աչքերը փակ քնել, ինչը չափազանց կարևոր էր նրա տեսողությունը պահպանելու համար (այս մասին նշել է բժիշկ Էդուարդո Ռոդրիգեսը, ով առաջնորդում էր 150 հոգանոց անձնակազմը, որն իրականացրել է վիրահատությունը):
Ռոդրիգեսը պատմել է, որ ընթացել է 2 միաժամանակյա վիրահատություն. վիրահատական մի սեղանին՝ Հարդիսոնի, մյուսին՝ Ռոդբոուի վիրահատությունները, իսկ վիրահատությունից առաջ թիմը նախապատրաստվել է մի ամբողջ տարի:
Թիմը երկայնությամբ կտրել է դոնորի գլխի մաշկը՝ առանձնացնելով դիմային կարևոր ոսկրային հատվածները՝ քիթը, ծնոտն ու այտերի ոսկրերը, այնուհետև զգուշությամբ ճշգրտորեն տեղադրել Հարդիսոնի գլխին:
Ռոդբոուի մայրը, ով իր համաձայնությունն էր տվել վիրահատության անցկացման համար, պատմել է, որ իր տղան անսպասելի նվեր էր տվել իրեն այն բանից հետո, երբ նրան ասել էին, որ չի կարող երեխա ունենալ: Երբ նրան ցույց են տվել վիրահատվածի դեմքը, նա ասել է. «Պատրիկը գեղեցիկ է»:
Հարդիսոնն իր հերթին շնորհակալական ուղերձ է գրել դոնորի ընտանիքին՝ նշելով.
Հուսով եմ՝ նրանք իմ մեջ կտեսնեն իրենց որոշման ճիշտ լինելը:



![]() |
![]() |
Դոնոր Դեյվիդ Ռոդբոուն





