Տարեսկզբից ծովային ճանապարհով Եվրոպա են ժամանել ավելի քան 832 հազար ներգաղթյալ և փախստական։ Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային գործակալությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Զոհված կամ անհետ կորած է համարվում 3500 մարդ։
Ներգաղթյալների ընդհանուր թիվը, ովքեր նոյեմբերին Եվրոպա են ժամանել ծովային և ցամաքային ուղիներով, գերազանցում է 859 հազարը։ Նրանցից 717.482-ն այդ ընթացքում ժամանել է Հունաստան: Նրանց մեծ մասը եղել է Սիրիայից՝ ավելի քան 388 հազար մարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել