ՀԷՑ-ի համակարգում փոփոխություններ են սկսվել իրականացել: Նախատեսվում է նոր տեխնոլոգիաներ ներդնել համակարգի գործունեությունն ավելի օպտիմալացնելու համար, ինչի արդյունքում կրճատվելու է տեսուչների թիվը, և այսպես կոչված լույսի մարդ կոչվող ինստիտուտը կվերանա:
Այս ծրագիրը ենթադրում է, որ ներդրումների միջոցով էլէներգիայի հաշվիչները պետք է միացվեն մեկ ընդհանուր ցանցի, որի միջոցով այդ սարքերն ամսվա վերջին տվյալներն ավտոմատ կհաղորդեն կայանին, արդյունքում էլեկտրիկների և սպառողների շփում չի լինի:
Հարկ է նշել, որ ներկայումս ՀԷՑ-ի կորուստները կազմում են 12-13 % կամ 25-30 մլն դոլար, ինչը բավականին մեծ թիվ է: ՀԷՑ-ի համակարգում կատարվող ավտոմատացումը և արդիականացումը հնարավորություն կտան խուսափել համակարգում կատարվող հնարավոր չարաշահումներից, և գողության բարքերը կվերանան, ինչն էլ կհանգեցնի կորուստների նվազեցման, և կդրվի համակարգի առողջացման սկիզբը: