ad_185371096-e1447442545199Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ով կարող է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ լինել:

«Եվրոպայում շատ են հզոր հարձակվողները: Օրինակ, Անգլիայում, Գերմանիայում: Խոսքս Ռունիի, Ագուերոյի, Լևանդովսկիի և Նեյմարի մասին է: Բենզեման նույնպես լավ մարզավիճակում է:

Գերազանց ֆուտբոլիստները շատ են, բայց ես ցանկանում եմ դարձյալ ստանալ «Ոսկե գնդակ»-ը: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները մինչև տարեվերջ»,- Sport-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել