Մեկ ամիս և մի քանի օր է մնացել Ամանորին, ուստի FashionYan.com-ը շտապում է ներկայացնել տոնական մթնոլորտն ապահովող «բաղադրիչները»: Այս անգամ կանդրադառնանք տոնական սեղանին և ուտեստներին:
Ստորև ներկայացնում եմ Նոր տարվա թեմայով աղանդերի և այլ կերակրատեսակների ձևավորման տարբերակներ, որոնք ինքնուրույն պատրաստելը անչափ հեշտ է:
Եվ այսպես՝ խմորից քաղցր Ձմեռ պապ: Անհրաժեշտ է այլուր, ձու, մարգարին, մածուն կամ թթվասեր, շաքարավազ:
Թխվածքաբլիթե տնակ: Անհրաժեշտ է այլուր, շաքարավազ, կակաո, ձու, մարգարին, քաղցր կրեմ, շաքարի փոշի:
Մրգային տոնածառ: Անհրաժեշտ բաղադրատոմսերը՝ նկարում:
Ձմեռ պապիկներով տորթ: Պատրաստման եղանակը՝ դասական տորթի բաղադրատոմս, ելակ, քաղցր կրեմ:
Կոն-տոնածառ: Ձեզ պետք է՝ այլուր, ձու, մարգարին, շաքարավազ, փշրած գետնանուշ, կարմիր գույնի մուրաբա, կրեմ:
Աղցան Ձմեռ պապ: Բաղադրատոմսը՝ ցանկացած տեսակի աղցան՝ վրան քերած պանիր, ձու, ձիթապտուղ, տոմատի մածուկ:
Պինգվիններ: Անհրաժեշտ է ձիթապտուղ, կաթնաշոռ, կարմիր պղպեղ կամ լոլիկ, գազար:
Տոնածառ-կեքս: Անհրաժեշտ են կեքսեր, ելակ, կանաչ կրեմ: