Բաղադրիչներ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400մլ
- շոկոլադ սև - 200գր (դառը)
- պնդուկ - 100գր
- կոնյակ - 1ճ/գդ
- ձու - 2 հատ (սպիտակուց)
- կակաո - 1/թ/գդ
- շաքարի փոշի - 3 ճ/գդ
- վանիլին - 1/2թ/գդ
- սուրճ լուծվող - 2ճ/գդ
- ժելատին - 3/4 ճ/գդ
- ջուր - 70մլ+ 2ճ/գդ
- աղ ծովի - մեկ պտղունց
- Խառնում ենք ժելատինը 100մլ սերուցքի հետ և թողնում 20 րոպե: Ստացված զանգվածը դնում ենք թույլ կրակի վրա և տաքացնում մինչև ժելատինի հալվելը սերուցքում (ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի):

- Բաժակի մեջ խառնում ենք լուծվող սուրճն ու 70մլ եռման ջուրը:
Հալեցնում ենք շոկոլադը ջրի գոլորշու վրա, ապա ավելացնում ենք կոնյակը, պատրաստի սուրճն ու խառնում:
- Ստացված զանգվածի կեսը լցնում ենք բաժակների մեջ և թողնում, որ սառչի:

- Հարում ենք սպիտակուցները մեկ պտղունց աղի հետ մինչև պնդանալն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք 2 գդալ շաքարի փոշին, վանիլինը, 2 գդալ եռման ջուրը, ժելատինային զանգվածը և շարունակում հարել, մինչև ստանանք խիտ մուսս:

- Պատրաստի մուսսը լցնում ենք շոկոլադով լցրած բաժակների մեջ և տեղափոխում սառնարան 3 ժամով:

- Առանձին ամանի մեջ հարում ենք մնացած սերուցքն ու շաքարի փոշին, ապա ավելացնում ենք մանրացված պնդուկը (թողնում ենք մի քանի պնդուկ՝ վրան զարդարելու համար) և խառնում:
Պատրաստի մուսսը հանում ենք սառնարանից, վրան ավելացնում սերուցքային զանգվածը, ապա վրան լցնում ենք մնացած հալեցրած շոկոլադը և զարդարում պնդուկներով ու կակաոյով:
Ի դեպ, մուսս «Մոկկայի» մեջ կարող եք փոխարինել պնդուկն ընկույզով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



