Armtimes.com-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած սպանության կասկածանքով այսօր առավոտյան բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի քրոջ որդին՝ Հայրապետ Սեփոյանը:

Մեր զրույցում, սակայն Մխիթար Հարությունյանը չցանկացավ խոսել դեպքի մասին. «Բան չունեմ ասելու, խոսելու: Ես դեպքից տեղյակ չեմ»,-եզրափակեց նախկին պատգամավորը:

Երեկ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է երեք անձ: Սպանվածներից երկուսը՝ Վահե եւ Վարդան Գալստյանները սնանկացած գործարար Ֆրունզե Գալստյանի որդիներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել