1014230797Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են 7-րդ ահաբեկչի անձը, որը կասկածվում է Փարիզում ահաբեկչությունների համար: RTL ռադիոկայանի տեղեկությամբ՝ խոսքը Ֆրանսիայի ևս մեկ քաղաքացու մասին է:

RTL-ի տեղեկությամբ՝ կասկածյալը հայտնի է հակահետախուզությանը և հաշվառված է եղել արմատական շրջանակների հետ կապ ունենալու առնչությամբ: Փարիզում ահաբեկչությունների ժամանակ նա եղել է «Բատակլան» համերգասրահի վրա հարձակվածների մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի ոստիկանությունը Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի Բոբինյի քաղաքում հայտնաբերել է մահապարտ ահաբեկիչ Իբրահիմ Աբդեսլամի բնակարանը: Մյուս կասկածյալների անունները ևս հրապարակվել են: Նրանք են՝ Սիրիայի 25-ամյա քաղաքացի Ահմեդ Ալմոհամմեդը, Ֆրանսիայի 20-ամյա քաղաքացի Բիլյալ Հադֆին, 28-ամյա փարիզցի Սամի Ամիմուրը, Ֆրանսիայի 29-ամյա քաղաքացի Իսմաիլ Օմար Մոստեֆաին: Նրանք բոլորը մահացած են:

Հարձակման 8-րդ մասնակից 26-ամյա Սալահ Աբդեսլամը, որը Բրյուսելում է ծնվել և Ֆրանսիայի քաղաքացի է, հավանաբար ողջ է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը 27-ամյա սիրիացի Աբդելհամիդ Աբաուդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել