A321 ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկչական գործողությունն է եղել: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան զեկուցել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ կործանված ինքնաթիռի բեկորների վրա հայտնաբերվել են օտարերկրյա արտադրության պայթուցիկ նյութեր:
A321-ը կործանվել է ինքնաշեն սարքի պայթյունից, որի հզորությունը համարժեք է եղել 1 կիլոգրամ տրոտիլի, հայտարարել է Բորտնիկովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



