images-cms-image-004624769«Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մասնակցելու մեծ ցանկություն ունի:

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 36-ամյա ֆուտբոլիստին չի հրավիրել մասնակցելու Բելգիայի և Ռումինիայի ընտրանիների հետ ընկերական խաղերին:

«Զրուցեցի Պիրլոյի հետ և հասկացա, որ նա «Եվրո-2016»-ին մասմակցելու մեծ ցանկություն ունի: Կարծում եմ՝ Անդրեան Ա Սերիա կվերադառնա, ինչպես նրան խորհուրդ էր տալիս Կոնտեն:

Պիրլոյի փոխարեն «Միլան» կտեղափոխվեի, որի հետ նա բազմաթիվ տիտղոսներ է նվաճել»,- Football Italia-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել