thumbՖրանսիական օդուժը նոր հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ ռմբակոծվել են գրոհայինների դիրքերը Ռաքքա քաղաքում, որը նրանց պատվարն է:

Հայտարարության մեջ նշվում է, որ ոչնչացվել են ջիհադիստների հրամանատարական կետերից մեկն ու մարզումային ճամբարը:

Սա ֆրանսիացի զինվորականների երկրորդ ավիահարվածն է. նախօրեին նրանք նույն շրջանում դարձյալ ռմբակոծել են գրոհայինների դիրքերը:

Շաբաթ օրը Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Փարիզում լույս շաբաթ օրվա հարձակումներից հետո էլ, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը, երկրի օդուժը կշարունակի ռմբակոծել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել