Իլհամիկը խճճվել է իր ստերի մեջ, հերիք չի, խախտել է «Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈՒ հետ շփման գծում անվտանգության միջոցառումների մասին» իր իսկ ստորագրած հրամանը, որով այս տգետը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեր դարում բացարձակ արգելք էր դրել շփման գծում ունեցած կորուստների մասին հրապարակումների վրա...
Այս հրամանը հարևան երկրի նախագահը ստորագրել է Արցախի հյուսիս արևելյան սահմանի մարտական դիրքերից մեկի վրա, 2014թ. օգոստոսին ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների կողմից իրականացրած դիվերսիայից հետո, որը կանխեցին ՊԲ շարքային զինծառայողները... 
Ցավոք, ունեցանք մեկ զոհ... (առաջինը` լարվածության առաջացման պահից)։ 
Այս դիվերասիայով, փաստորեն, Ադրբեջանը ռազմական մարտավարության` սահմանում մեծ լարվածություն ստեղծելու սկիզբը հայտարարեց...
Կտրուկ աճեցին հրադադարի ռեժիմի խախտումները (2014-ին` 320 000 կրակոց` 2013-ի 55 000-ի համեմատությամբ, դիվերսիայի փորձերը, նույնիսկ մեկ գիշերվա մեջ 8-10 փորձ)։
Թշնամին սկսեց կիրառել նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, առաջին անգամ կիրառեց նաև Д 30 տեսակի հաուբիցա, որը թիրախը ոչնչացնելու գրեթե 100 տոկոսանոց հնարավորություն ունի... (կիրառվեց սահմանից 8 կմ խորքի վրա` Արցախի հյուսիսային զորամասերից մեկում զոհվեցին բանակային առօրյայով զբաղված շարքային զինծառայողներ)...
Այս ամենը հրահրող հարևան երկիրը քաջ գիտակցում էր, որ հայկական ԶՈՒ կողմից համապատասխան պատիժ է ստանալու (պաբերաբար ներկայացվել է ոչնչացված թշնամու մասին՝ թվերով, ինչպես նաև շարքից հանված զինտեխնիկայի, ռազմաբազաների և այլնի մասին)...
Ալիևը պուճուրիկը նաև գիտակցել էր, որ արկածախնդրության նմանվող իր մարտավարությունը խիստ պատժվելու է հայկական ԶՈՒ կողմից, ունենալու է կորուստներ` զինված ուժերի ու սպառազինության...
Հենց այդ պատճառով է, որ չկայացած զորքի չկայացած գերագույն հրամանատարը ստորագրել էր խայտառակ հրամանը, որն էլ հենց ինքը խախտեց ու հայտարարեց. «ՈՒՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2000 ԶՈՀ»։ 
Բնականաբար, այս խոստովանության մեջ պատիժն իրականացնող հայ քաջազուներին անվանել է հայ ահաբեկիչներ...
Դե ինչ, Իլհամիկ, այսուհետ մարտավարությունդ մշակելիս նկատի կունենաս, որ լիարժեք պատիժն ահաբեկելու է քեզ....
Ի դեպ, Իլհամ պուճուրիկի այս հայտարարության վրա հրավիրում եմ նաև մեր այն հայրենակիցների ուշադրությունը, ովքեր աներկբա հավատ են տածում չկայացած թուրքերի հանդեպ՝ նրանց լուրերը գերադասելով մեր ներկայացրած տեղեկություններից... 
Որպես հավելում, հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր հայկական ԶՈՒ ոչնչացրել է ավելի քան 6000 թշնամի...
ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ,
ՓԱՌՔ ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ !!!!!


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել