Ջերմուկում, Սարավանում, Մեղրիում ձյուն է տեղումՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Մեղրիում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենի եւ Վարդենյաց լեռնանցքներում` ձնախառն անձրեւ:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել